Մոսկվայում 50 միլիոն ռուբլի յուրացնելու գործով ձերբակալել են Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին:
Քննության տեղեկություններով, հանցագործությունը կատարվել է 2014 թվականին և կապ ունի «Զենիթ-Արենայի» շինարարության հետ:
Մարատ Հովհանիսյանին առաջիկա օրերին տեղափոխելու են Պետերբուրգ:
Քննիչները մտադիր են միջոնդրություն ներկայացնել նրան կալանելու համար: