Հնդկաստանի Կարնատակա նահանգի նախկին նախարարը 74 միլիոն դոլար է ծախսել իր դստեր հարսանիքի համար, հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 49-ամյա Գալի Ջանարդահան Ռեդդին վարձել է Բուլիվուդի 8 աստղ, որոնք էլ զբաղվել են հարսանեկան արարողության կազմակերպմամբ:
Միջոցառումը տևել է 5 օր, հյուրերին ուրախացրել են տեղի մեծ թվով հայտնիներ:
Հավելենք, որ Ռեդդին համարվում է Հնդկաստանի ամենահարուստ քաղաքական գործիչներից մեկը: