Ռուսաստանի հայերի միությունը սկսել է հանրահավաքի մասնակիցների գրանցումը։ Ակցիան նախատեսված է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, ասվում է միության պաշտոնական կայքում։
Մոսկվայում կայանալիք հանրահավաքի կազմակերպիչները նշել են, որ մասնակիցներին կգրանցեն մինչև ապրիլի 6-ը, որպեսզի հասցնեն հաշվարկել մասնակիցների քանակը և զանգվածային միջոցառման անցկացման հայտ ներկայացնել։ Ակցիայի անցկացման վայրը և ժամը դեռևս հայտնի չեն։
Ռուսաստանի հայերի միությունն առաջարկել է բոլոր ցանկացողներին գրանցվել՝ նշելով անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսը։