Հասարակություն 

Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:

Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում,  Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նույն շարքից