Երգչուհի Լեդի Գագան Instagram-ում օգտահաշիվ է բացել իր Էյշա անունով ֆրանսիական բուլդոգի համար՝ հայտնում է Harper’s Bazaar-ը:
3 օրում այդ էջին բաժանորդագրվել է 16.4 հազար ինտերնետ-օգտատեր:
«Պատրաստվում է անցկացնել ևս մեկ օր մայրիկի հետ»,- մակագրել է երգչուհին էջում տեղադրված առաջին լուսանկարը:
2014թ. PETA կենդանիների պաշտպանության կազմակերպության ներկայացուցիչները երգչուհուն մեղադրել էին իր շան նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ, քանի որ Գագան Facebook-ի իր էջում տեղադրել էր շան լուսանկարը՝ «ծանրաբեռնված» ոսկերչական զարդերով: