Հասարակություն 

Թուրք զինվորականները ապաստան են խնդրում Գերմանիայից

Թուրքիայի զինված ուժերի մի քանի զինծառայող ապաստան են խնդրել Գերմանիայից, հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ գերմանական կողմից ապաստան են խնդրել նաև այդ զինծառայողների ընտանիքները: Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Հիշեցնենք, որ հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հազարավոր զինվորականներ են ձերբակալվել, իսկ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում սրվել են:

Նույն շարքից