Քաղաքական 

Չեխիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Թրամփի նախկին կնոջը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը զանգահարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի նախկին կնոջը՝ Իվանա Թրամփին, որպեսի իր աջակցությունը հայտնի Չեխիայում ԱՄՆ դսպան նշանակվելու վերջինիս ցանկությանը, այս մասին հայտնել է Չեխիայի նախագահի մամուլի  ծառայության ղեկավարը:

Միլոշ Զեմանը նշել է, որ շատ ուրախ կլիներ, թե նման որոշում կայացվեր, և ավելի լավ թեկնածու չի էլ կարող լինել:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ազգությամբ չեխ Իվանա Թրամփը դիմել է նախկին ամուսնուն՝ առաջարկելով իրեն դեսպան ուղարկել հարազատ Չեխիա:

Նույն շարքից