Nottingham Trent University համալսարանը վերջերս ավարտած Ջոշուա Ռենոուֆը ստեղծել է մի զարթուցիչ, որը հաշվարկում է «տիրոջ» արթնանալու ու սուրճ պատրաստելու ժամանակը և միշտ տաք սուրճ է մատուցում:
Անհրաժեշտ է միայն տեղադրել սուրճ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները՝ սուրճ, կաթ, շաքարավազ և ջուր:
Barisieur սարքը հատուկ պատրաստված է նրանց համար, ովքեր ցանկանում են սուրճ ըմպել անմիջապես արթնանալուց հետո, գրում է mentalfloss.com-ը: