Հայաստանում ռուսական նոր ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտություն չկա, բավական է հզորացնել արդեն գոյություն ունեցողը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գոյություն ունեցող ռազմաբազան հնարավորություն ունի իր մեջ ներառել այն բոլոր տարրերը, որոնք պահանջված են: Դրա համար էլ փոքր Հայաստանում մեկ բազան բավական է: Պետք է ուղղակի այդ բազան ավելի ուժեղացնել»,-ասել է ՀՀ նախագահ Դմիտրի Կիսելյովի հետ զրույցիժամանակ: