Քաղաքական 

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե հանդիպումը օգուտ կբերի, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք երբեք չենք հրաժարվել հանդիպումներից, լինեն այդ հանդիպումները նախագահների, ԱԳ նախարարներ կամ աշխատանքային մակարդակում: Սակայն մենք կողմ ենք, որ այդ հանդիպումներն օգուտ բերեն, որպեսզի լինի առաջնընթաց: Իսկ եթե մենք հանդիպում ենք, բայց հետո պայմանավորվածությունները չեն կատարվում, ի՞նչ օգուտ այդ հանդիպումներից»,-ասել է Սարգսյանը Դմիտրի Կիսելյովի հետ զրույցի ժամանակ՝ հավելելով, որ հայկական կողմը հենց այսօր պատրաստ է ստորագրել հրադադարի խախտման դեպքերն ուսումնասիրելու համար մեխանիզմների ստեղծման մասին համաձայնագիր:

ՀՀ նախագահի խոսքերով, այդ մեխանիզմները թույլ կտան, որպեսզի միջազգային հանրությունն ի վերջո հասկանա, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը:

Նույն շարքից