Քաղաքական 

Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն փոխզիջումների միջոցով. Սերժ Սարգսյան

Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն փոխզիջումների միջոցով: Ինչպես փոխանցումէ ՌԻԱ Նովոստին, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իհարկե կա որոշում, և մենք հասկանում ենք, որ այն պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա: Սա այն դեպքը չէ, որ հաղթի Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը»,-ասել է Սարգսյանը Դմիտրի Կիսելյովի հետ զրույցի ժամանակ:

ՀՀ նախագահը հիշեցրել է հակամարտության կարգավորման մասով երեք հայտնի սկզբունքների մասին՝ հավելելով, որ հայկական կողմը պատրաստ է ադրբեջանական կողմի հետ բանակցություններին այդ սկզբունքների պահպանման դեպքում միայն:

Սարգսյանը խոսել է նաև Հայաստանում Իսկանդեր համալիրների հայտնվելու մասին՝ նշելով, որ դա անհրաժեշտ միջոց էր տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար:

Նույն շարքից