Քաղաքական գլխավոր 

Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. Fars News

Ինչպես հայտնում է Fars News գործակալությունը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստվում է հաջորդ շաբաթվա ընթացքում մի քանի երկրներ այցելել: Պարբերականի տեղեկություններով, Ռոհանին այցելելու է Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Այցերի շրջանակում Ռոհանին պատրաստվում է հանդիպել այդ երկների ղեկավարների հետ, քննարկել հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:

Սա լինելու է վերոնշյալ երկրներ Իրանի նախագահի առաջին այցը 2013 թվականին նախագահ ընտրվելուց հետո:

Նույն շարքից