Քաղաքական 

Սերժ Սարգսյանը խոսել է հայ-թուրքական սահմանի բացման մասին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն Երևանի և Անկարայի փոխադարձ համաձայնությամբ առանց որևէ նախապայմանի:

ՀՀ նախագահը նշել է, որ հայկական կաղմը պատրաստ է իր մասով քայլերը կատարել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար. «Մինչև 2009 թվականի ոմանք ասում էին, որ մենք կոմպլեքսավորված ենք Հայոց ցեղասպանությունով, ասում էին, թե մենք չենք ցանկանում Թուրքիայի հետ որևէ շփում ունենալ, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել ցեղասպանությունը: Սակայն մենք գնացինք այդ քայլին: Այդ օրերին ես բազմաթիվ հանդիպումներ ունեցա հայկական սփյուռքի հետ: Իսկ Փարիզում, Նյու Յորքում, Բեյրութում ցույցեր կազմակերպվեցին ՀՀ նախագահի դեմ՝ կոչ անելով չստորագրել պրոտոկոլը: Ես աշխատում էի, համոզում, խնդրում»:

«Արդյունքն այն եղավ, որ պրոտոկոլը ստորագրվեց, սակայն թուրքական կողմն իր պարտավորությունները չկատարեց: Ի՞նչ պետք է անել: Ուզո՞ւմ են, որ գնանք ու ասենք, որ անվտանգության գոտին տալիս ենք Ադրբեջանին և Թուրքիան կբացի սահմանը: Այսպես, մի քանի տարի հետո նոր հակամարտություն կլինի և Անկարան կրկին կփակի սահմանը: Դա մեզանից կախված չէ»,-ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքերով, թուրքական կողմը նախապայմաններ է առաջ քաշում սահմանը բացելու համար, իսկ պրոտոկոլը ստորագրելիս այդ մասին խոսք անգամ չի եղել:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այժմյան Թուրքիան մեղավոր չէ Օսմանյան կայսրության մեղքերի համար:

Նույն շարքից