Հասարակություն 

Սերժ Սարգսյանը խոսել է իր անիրականանալի երազանքի մասին

ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ցանկանում է իր երկիրը տեսնել ուժեղ պետություն, որը խնդիրներ չի ունենա Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

«Ո՞րն է ազգային գաղափարախոսությունը: Դառնալ ուժեղ պետություն, խնդիրներ չունենալ ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ»,-ասել է ՀՀ նախագահը Դմիտրի Կիսելյովի հետ զրույցի ժամանակ՝ հավելելով, թե երազում է, որ Եվրոպայից մարդիկ գան Երևան և տեսնեն ինչպես է Հայաստանը զարգանում:

«Ես ցանկանում եմ, որ աշխարի բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում: Հավանաբար դա անիրականանալի երազանք է: Ճիշտ է հայերը 4 տարբեր կարծիք են ունենում նույն հարցի մասով, սակայն այդպես մենք ավելի ուժեղ կլինենք, մենք միասին ուժեղ ենք»,-ասել է Սարգսյանը:

Նույն շարքից