Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցիներին խորհուրդ է տվել չուրախանալ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով:
«Թրամփը շատ կոշտ ամերիկամետ քաղաքացի է, ում համար ամենակարևորն Ամերիկան է: Մենք դեռ պետք է մտածենք, թե որտեղ է լինելու մեր տեղը»,-հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Բելոռուսի նախագահի խոսքերով, Թրամփի ընտրվելը երջանկություն չէ, և պետք չէ շատ ուրախանալ: