Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ իր երկիրը պետք է առաջիկա տարիներին կարողանա պատրաստել ֆուտբոլիստներ, որոնք կկարողանան մրցակցել համաշխարհային մակարդակի աստղերի հետ:
Հյուսիսկորեացի առաջնորդը, ով ֆուտբոլի մեծ սիրահար է, վստահ է, որ իր երկրին կհաջողվի աշխարհին տալ ֆուտբոլիստներ, որոնք կլինեն Լեոնել Մեսսիի մակարդակին:
«Մենք մեր ֆուտբոլիստներին պատրաստում ենք այնպես, որ նրանք գերազանցեն նույնիսկ Լեոնել Մեսսիին: Մեր առաջնորդը խնդիր է դրել մեր երկիրը դարձնել ֆուտբոլում Ասիայի առաջատարը, ապա նաև աշխարհում»,-հայտարարել է Փհենյանում միջազգային դպրոցի ղեկավար Յու Օնը: