Հասարակություն 

Կարեն Կարապետյանի կրեատիվ առաջարկը Դմիտրի Մեդվեդևին

 «Ամերիկանո»-ն  «ռուսիանո»-ով փոխարինելու գաղափարի հեղինակը ոչ թե Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, այլ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում է «360» հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տեղեկություններով, նոյեմբերի 16-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Մեդվեդևը  կատակել էր, որ կա վերոնշյալ սուրճի անունը փոխելու անհրաժեշտություն.  «Կարծում եմ, որ պետք է փոխել  «ամերիկանո» անվանումը»,-կատակել է Մեդվեդևը՝ առաջարկելով այն փոխարինել  «ռուսիանո»-ով:

Հավելենք, որ եկատերենբուրգյան  «Огонек»  բարն իր ճաշացանկում մի շարք ըմպելիքների և ուտելիքների անգլալեզու  անվանումները փոխարինել ռուսալեզու անվանումներով՝ օրինակ Jack Daniels-ը անվանելով «Жора Денисов»:

Նշենք, որ 2014 թվականին ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ֆոնին ռուսական մի քանի սրճարաններ սկսեցին հրաժարվել իրենց ճաշացանկում տեղ գտած անգլալեզու բառերից:

Նույն շարքից