Բրյուսելում ավելի քան 10 հազար մարդ է հավաքվել փողոցում՝ բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության դեմ, հայտնում է Soir-ը:
Նշվում է, որ բողոքի ակցիայի նախաձեռնողը Բրյուսելի քրդական համայնքն է: Ցույցին մասնակցում են Քրդական դեմոկրատական կուսակցության անդամները, Եվրամիության տարածքում ապրող ալավիները, հայերը և ասորիները:
Ացկայի մասնակցիների լոզունգներն են «Էրդողանի բռնապետությունը, Էրդողանի ֆաշիզմը»: Ցույցը պետք է շարունակվի մինչև Երևանի ժամանակով ժամը 19:00-ն: