«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր ձևավորված կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, այդ թվում նախարարները, որոնք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ չեն, մինչև նոյեմբերի 26-ը կայանալիք ՀՀԿ համագումարը մեկ մարդու պես կանդամագրվեն Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը:
Իհարկե, մինչ այս նրանք բոլորը տարբեր առիթներով ասել են, որ չեն լինելու ՀՀԿ-ական, բայց ճակատագիրը նրանց հանդեպ բավականին դաժան է: Վերջին վառ օրինակը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր, ով երեկ հաստատեց տեղեկությունը, որ արդեն հանրապետական է դառնում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս Հանրապետական կուսակցության անդամ կդառնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում