Հասարակություն 

Հակառակորդը կրակոցներ է արձակել Պառավաքարի ուղղությամբ. news.am

Ադրբեջանական կողմն այսօր՝ մարտի 26-ին, կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի ուղղությամբ. բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Այս մասին NEWS.am-ին ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը:

Նա հայտնեց, որ հակառակորդը կրակել է դաշտում աշխատող գյուղացիների եւ նրանց մեքենայի վրա: «Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան, միայն մեքենան է վնասվել»,- ասաց գյուղապետը: 

Նույն շարքից