Հասարակություն 

Դոնբաս է ուղարկվել հերթական հումանիտար օգնությունը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանը Դոնբաս է ուղարկել թվով 2-րդ հումանիտար օգնությունը:

Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից, նշելով, որ 140 բեռնատար ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունը Դոնբաս է հասցրել ավելի քան 1,6 հազար տոննա բեռ:

 

Դոնբասին տրամադրվող հումանիտար օգնության զգալի մասը կազմում են գարնանացանի համար անհրաժեշտ սերմնացուները, բացի այդ բնակչությանը կտրամադրվի պարեն, դեղորայք ու առաջին անհրաժեշտության ապրանքներ:

 

Սահմանին ավտոշարասյունը բաժանվել է 2 մասի, ավտոմեքենաների մի մասը շարժվել է Լուգանսկ, իսկ մյուս հատվածը՝ Դոնեցկ:

 

Նույն շարքից