Հասարակություն 

Հռոմի պապն ու Օբաման կհանդիպեն Վաշինգտոնում

 

Հռոմի պապ ֆրանցիսկոսը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Այս մասին հայտնում է Sky News-ը` վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:

 

Դա տեղի կունենա Սպիտակ տանը՝ սեպտեմբեր ամսին: Հայտնի է, որ ԱՄՆ-ի և կաթոլիկ եկեղեցու առաջնորդները կքննարկեն կրոնական փոքրամասնությունների, կրոնական ազատությունների, ինչպես նաև` հասարակության մեջ ներգաղթյալների ու փախստականների ինտեգրման հարցերն աշխարհում:

 

Անցած տարի մարտին Օբաման այցելել էր Վատիկան: Եվ ըստ պաշտոնական աղբյուրի` նա այժմ անհամբերությամբ սպասում է Հռոմի պապի հետ իր զրույցը շարունակելու հնարավորությանը:

Հայտնի է, որ Սեպտեմբերի 25-ին Հռոմի պապը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի ամենամյա գլխավոր ասամբլեային:

 

Նույն շարքից