ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփն առաջին հանդիպումն է ունեցել այդ պաշտոնում այլ երկրի ղեկավարի հետ: Նոյեմբերի 18-ին Թրամփը բանակցություններ է անցկացրել Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեի հետ, հայտնում է CNN-ը:
Ոչ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում. «Ես կարծում եմ, որ պարոն Թրամփն առաջնորդ է, ով արժանի է վստահության»,-ասել է Աբեն՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել:
Ճապոնիայի վարչապետը նաև հույս է հայտնել, որ Վաշինգտոնն ու Տոկիան կպահպանեն փոխվստության մթնոլորտում հարաբերությունները: