Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ում համարում են Գերմանիայի արտգործնախարարի ամենահավանական թեկնածուն, ցանկանում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում, հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:
dra գործակալությունն իր հերթին գրում է, թե Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Զիգմար Գաբրիելը հանդիպել է Շուլցի հետ և փորձել համոզել վերջինիս փոխարինել Գերմանիայի նախագահ դառնալ պատրաստվող արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին և այդ պաշտոնում մնալ մինչև 2017 թվականի Բունդեսլիգայի ընտրությունները:
Սակայն FAZ-ը պնդում է, որ Շուլցը չի ցանկանում դառնալ Գերմանիայի արտգործնախարար՝ ձգտելով դառնալ կամ կանցլեր, կամ մնալ Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում: