Հասարակություն 

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

Նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 226 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 186-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 40 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 86 հեռախոսազանգ, որոնցից 67-ին լուծում է տրվել, իսկ 19-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նույն շարքից