Հասարակություն 

«Ռեալն» ու «Բարսելոնան» եկել էին ՀՀ Ազգային ժողով

ԱԺ-ում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այսօր ելությոներով հանդես են գալիս պատգամավորները, ինչպես նաև կառավարության անդամները, որոնք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ուղարկված նամակի համաձայն արտահերթ ելույթի իրավունք ունեն:

Բյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ում վերջին խոսքից հետո իր խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան արտաբերեց  «Բռավո» բառը և սկսեց ծափահարել:

Դա ժպիտով ընդունեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ դա նման էր նրան, երբ «Ռեալի» երկրպագուները ծափահարում են Ռոնալդուին:

Ապա նա ամբիոնի մոտ հրավիրեց «Բարսելոնային»՝ Հովհաննես Մարգարյանին:

Նույն շարքից