Քաղաքական 

Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերություններն ամրապնդվում են. Սլուցկի

ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, ով այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտարարել է, որ արտաքին ուժերը չեն կարող վնասել ռուս-ադրբեջանական հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում Սլուցկին նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերություններն ամրապնդվում են՝ դրական գնահատելով այդ գործընթացը. «Արտաքին և ներքին ընդդիմադիրները չեն կարող վնասել մեր հարաբերությունները»,-ասել է նա:

Հավելենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին:

Նույն շարքից