Մարտի 27-28–ին առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում, իսկ մարտի 29-31–ին երկրի մարզերում և մայրաքաղաքում կանխատեսվում են տեղումներ, մարտի 30–ին առանձին մարզերում` ինտենսիվ տեղումներ, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, իսկ մարտի 30–ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով։ Երևանում մարտի 27-28–ին օդը կտաքանա մինչև 17-21 աստիճան, իսկ ամսվա վերջին կնվազի մինչև 12-14 աստիճան տաքություն։