Քաղաքական 

ՆԱՏՕ-ն շահագրգռված է շարունակել Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շիին, ով Հայաստան է ժամանել «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությունը, կարևորեց Հայաստան - ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) հաջող իրականացումը, ինչպես նաև 2017-2018թթ. համար նոր անհատական ծրագրի մշակումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշել, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է իր հարաբերությունները Հայաստանի հետ ու շահագրգռված է շարունակել փոխշահավետ համագործակցությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան - ՆԱՏՕ քաղաքական երկխոսության, տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ ներգրավածության շուրջ։

Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրել Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերն ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը:

Նույն շարքից