Հասարակություն 

ՀՀ ԱՆ «Գորիս» և «Աբովյան» ՔԿ հիմնարկի դատապարտյալները նույնականացման քարտեր են ստացել

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում մարտի 25-ին ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿ հիմնարկի 9 և «Աբովյան» ՔԿ հիմնարկի 8 դատապարտյալ ևս ստացան նույնականացման քարտեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը։




Նույնականացման քարտեր ձեռք բերելուց հետո դատապարտյալները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, մասնավորապես՝ կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:



Գործընթացը շարունակվում է:

Նույն շարքից