ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի կինը և 10-ամյա որդին դեռ չեն պատրաստվում տեղափոխվել Սպիտակ տուն: Ինչպես հայտնում է CNN-ը, Թրամփի ընտանիքը դեռ մի քանի ամիս կապրի Նյու Յորքում, որպեսզի տղան կարողանա ուսումնական տարին ավարտել իր դպրոցում:
Նշենք, որ ներկայումս ԱՄՆ նորընտիր նախագահն ընտանիքի հետ ապրում է Նյու Յորքում սեփական Trump Tower երկնաքերում, սակայն արդեն հաջորդ տարվա սկզբին նրանք կտեղափոխվեն Վաշինգտոն:
Միացյալ Նահանգների նոր նախագահի ինաուգուրացիան տեղի կունենա հունվարի 20-ին: