Հասարակություն 

ԱՄՆ-ում բարեգործական նպատակով կթողարկվեն ապարանջաններ՝ բանտարկված լրագրողներին աջակցելու համար

Մերիլենդի համալսարանի ուսանողները բարեգործական նպատակով կթողարկեն ապարանջանների խմբաքանակ՝ աջակցելու լրագրողներին, ովքեր ողջ աշխարհում բանտարկված են։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։



Համալսարանին կից լրագրության դպրոցի ուսանողները հավաքում են գումար՝ թողարկելու մոտ հազար ապարանջան լրագրողների անուններով։ Վաճառքից ստացված գումարները կուղղվեն լրագրողների օգնության հիմնադրամ։



Լրագրողների շարքում, որոնց անունները կփորագրվեն ապարանջանների վրա, մարդիկ են, ովքեր գտնվում են Չինաստանի, Եգիպտոսի, Իրանի, Վիետնամի և այլ աֆրիկյան ու ասիական երկրների բանտերում։ Նրանց թվում է նաև ադրբեջանցի Խադիջա Իսմայիլովան։

Նույն շարքից