Քաղաքական 

Անկարան չի պատրաստվում վերանայել իր հարաբերություններն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Էրդողան

Անկարան չի պատրաստվում վերանայել իր հարաբերություններն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին CBSի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այդ հարցն այս պահին չի քննարկվում: Մենք շարժվում ենք նույն ուղղությամբ, որով շարժվում է ՆԱՏՕ-ն: Այդպես եղել է միշտ»,-ասել է Էրդողանը:

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահը քննադատել է ԱՄՆ-ին այն օգնության համար, որն ամերիկացիները ցուցաբերում են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող քրդերին. «Դուք չեք կարող աջակցել ահաբեկչական խմբավորմանը միայն այն բանի համար, որ նրանք կռվում են ԻՊ-ի դեմ: Պետք չէ ահաբեկիչներին տարանջատել լավ և վատ ահաբեկիչների: Սա այն հարցն է, որի մասով մենք ԱՄՆ-ի հետ դեռ համաձայնության չենք հասել»:

Նույն շարքից