Հասարակություն 

Հոլանդացի դիզայները Վան Գոգի ոճով ռոմանտիկ զբոսուղի է ստեղծել (լուսանկարներ)

analitik.am

Հոլանդացի դիզայներ Դաան Ռոսենգաարդը ստեղծել է 1կմ երկարությամբ զբոսուղի, որը մութն ընկնելուն պես «վերածվում» է աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ վան Գոգի «Աստղազարդ գիշեր» կտավին:

 


AdMe.ru կայքը գրում է, որ ճանապարհի ողջ մակերևույթը ծածկված է լուսադիոդային լամպերով, որոնք աշխատում են արևային մարտկոցներով:

 


Աղբյուրը հավելում է, որ դրանք սովորական գիշերային զբոսանքը վերածում են անմոռանալի ռոմանտիկ ուղևորության:

Նույն շարքից