Քաղաքական 

Թրամփն ԱՄՆ-ի ամենայուրահատուկ նախագահն է. Քիսսինջեր

Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ամենայուրահատուկ նախագահն է, քանի որ Սպիտակ տուն է գալիս առանց այն պարտավորությունների, որոնցով նախագահները հիմնականում գալիս են այն մարդկանց նկատմամբ, ովքեր օգնում են իրենց հասնել այդ պաշտոնին: Նման կարծիք CNN-ի հետ զրույցի ժամանակ հայտնել է Ռիչարդ Նիկսոնի նախագահության ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Հենրի Քիսսինջերը:

Քիսսինջերի խոսքերով, Թրամփը նախագահական ընտրություններում հաղթել է բացառապես իր ռազմավարության շնորհիվ:

ԱՄՆ նախկին պետքարտուղարը Թրամփի հետ հանդիպումից հետո նաև հայտարարել է, որ պետք չէ քննադատել նորընտիր նախագահին նախընտրական արշավի ժամանակ արված որոշ հայտարարությունների համար, քանի դեռ նա չի սկսել դրանք իրագործել:

Նա առաջարկել է Թրամփին ժամանակ տալ, որպեսզի վերջինս կազմի իր առաջադրանքների նոր ցուցակը արդեն որպես նախագահ:

Նույն շարքից