Թուրքիայում ձերբակալել են Մարդինի քաղաքապետ Ահմետ Թյուրքին, այս մասին հայտնում է NTV հեռուստաընկերությունը:
Ձերբակալված քաղաքապետը նախկինում գլխավորում են Դեմոկրատական հասարակություն քրդամետ կուսակցությունը, իսկ այժմ քրդամետ մեկ այլ կուսացության անդամ է, որին թուրքական իշխանությունները մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ:
Հավելենք, որ ՔԱԿ-ը Թուրքիայի իշխանությունների համար ահաբեկչական խմբավորում է: