2016/11/21 17:44 Հասարակություն Քարաթափում Մոզրով-Գնիշիկ ավտոճանապարհին Նոյեմբերի 21-ին, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Մոզրով-Գնիշիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: