Հասարակություն 

Yahoo!-ն 2 մլրդ դոլարի բաժնետոմսերի հետգնման ծրագիր է սկսում

analitik.am

Yahoo! Inc. ինտերնետ-ընկերության տնօրենների խորհուրդը հաստատել է 2 մլրդ դոլար ծավալի բաժնետոմսերի հետգնման նոր ծրագրի թողարկումը: Այս մասին հայտնում է vestifinance.ru-ն:



Yahoo!-ի հաղորդագրության համաձայն՝ այդ ծրագրի շրջանակներում բաժնետոմսերի հետգնումը կիրականացվի մինչև 2018 թ. մարտի 31-ը:



Ընկերությունը դեռ բաժնետոմսերի հետգնման գործող ծրագրի 726 մլն դոլարը չի ծախսել:



Բաժնետոմսերի հետգնումը Yahoo!-ի ղեկավարության ռազմավարության մաս է՝ կոչված մեծացնելու բաժնետերերի եկամուտները:


 


ԱՄՆ-ում ամենաշատ այցելվող վեբ-պորտալներից մեկի տեր ինտերնետ-ընկերության արժեթղթերը հինգշաբթի թանկացել են 0,4%-ով:

Նույն շարքից