Հասարակություն 

«Սպարտակ» ֆուտբոլային ակումբը 500.000 ռուբլի է փոխանցել իր ամենատարեց երկրպագուին

analitik.am

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի անդամներն օգնել են իրենց ամենատարեց երկրպագուին՝ Կոպեյսկ քաղաքի 102-ամյա բնակիչ Օտտո Ֆիշերին, ով վերջերս տուժել էր հանցագործներից, գրում է Вести-ն։

 


Ֆուտբոլիստները տարեց ֆուտբոլասերին 0.5 մլն ռուբլի են փոխանցել, ով վերջերս այցելել էր «Դինամո» թիմի հետ խաղին։ Հաջորդ օրը տուն վերադառնալիս Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ֆիշերը պարզել էր, որ իրեն կողոպտել է սոցաշխատակից ներկայացած խաբեբան։

 


Ավելի վաղ նշվում էր, որ նրանից գողացել են ավելի քան 700.000 ռուբլի։

Նույն շարքից