Հասարակություն 

Ռուսաստանցին շամպայնի շշերից տուն է կառուցել. լուսանկարներ

analitik.am

Չելյաբինսկ քաղաքի բնակիչ 52-ամյա Համիդուլլահ Իլչիբաևի հեղինակած այդ տունն այժմ հայտնի տեսարժան վայր է քաղաքի հյուրերի համար:

 


Համիդուլլահը միշտ էլ ցանկացել է տուն կառուցել օղու կամ գարեջրի շշերից, սակայն այդ գաղափարը նա անհավանական է համարել: Ի վերջո՝ շամպայնի շշերից տունը իրականացրել է իր երեխաների խրախուսանքով:

 


Տունը նա  կառուցել է՝ ի հիշատակ իր 18-ամյա որդու, որը կյանքից հեռացել էր ողբերգական հանգամանքներում: 99 ք/մ տարածքով տունը կառուցելու համար անհրաժեշտ 12000 շիշ շամպայնը հավաքվել է 3 տարվա ընթացքում: Որոշները նա ինքն է ձեռք բերել, մնացածը տրամադրել են շրջակայքի ռեստորանները:


Հետաքրքրական է, որ դրսից տունը բավականին սովորական տան է նմանվում, և առաջին հայացքից՝ դժվար է ասել, որ դա «շանպայնի շշերի տունն» է:

Նույն շարքից