«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 5-ից 18-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով եւ փակուղիներով, Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ N զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: