Հասարակություն 

Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է: Ինչպես հայտնում է  NBC-ն, երաժիշտը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ չեղյալ է համարել ԱՄՆ-ում սկսած իր համերգային շրջագայություն:

Ուեսթի հոսպիատալացման մասին հայտնող աղբյուրը նշել է, որ նման որոշում կայացվել է հանուն վերջինիս առողջության:

Իր հերթին TMZ-ն գրում է, որ ռեփերը հոսպիտալացվել է քնի հետ ունեցած խնդիրների պատճառով՝ հավելելով, որ նա չի ցանկացել տեղափոխվել հիվանդանոց, սակայն ստիպված է եղել դա անել:

Նույն շարքից