ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիային հրաժարվել ընդունել օրենքը, որը թույլ կտա տղամարդկանց, որոնք բռնություն են գործադրել երեխաների նկատմամբ, ամուսնանալ այդ երեխաների հետ և խուսափել պատժից:
Նշենք, որ Թուրքիայում իշխող կուսակցության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունն արդեն ստացել է թուրքական խորհրդարանի նախնական համաձայնությունը:
Վերոնշյալ օրենքը քննարկվելու է այսօր՝նոյեմբերի 22-ին: Իսկ ՄԱԿ-ում վստահ են, որ այդ օրենքն ավելի կբարդացնի մանկապիղծների զոհ դարձած երեխաների կյանքը, քանի որ նրանք կսկսեն տառապել արդեն «օրենքի սահմաններում»: