ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է Եվրոպայում հատկապես տոնական օրերին ահաբեկչության վտանգի վերադարձի մասին. «ԱՄՆ քաղաքացիներին կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել փողոցներում, տոնական միջոցառումների ժամանակ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին նաև կոչ է արել զգոնություն ցուցաբերել հանրային տրանսպորտում, ռեստորաններում և այլն:
Ամերիկյան խշխանությունները հիշեցրել են Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում վերջին ահաբեկչությունների մասին՝ նշելով, որ հնարավոր են նոր հարձակումներ, որոնք կարող են իրականացնել ԻՊ-ը, Ալ Քաիդան և մյուս ահաբեկչական խմբավորումները: