Հասարակություն 

Ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում, քան հայ. Էթյեն Մահչուփյան

analitik.am

Բելգիայի Գենտ քաղաքում անցկացված «Նոր Թուրքիա» խորագրով սեմինարի ժամանակ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ ինքն իրեն ավելի շատ օսմանցի է զգում, քան հայ։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։



«Էական չէ՝ հայերն ինձ «դավաճան» կանվանեն, թե ոչ։ Ի վերջո, հայերի մեջ տարբեր տեսակի հայացքներ ունեցող մարդիկ կան։ Շատ հավանական է, որ այդպես արտահայտվող հայեր կլինեն, բայց դա որևէ նշանակություն չունի։



Հայ լինելս ապացուցելու կարիք չունեմ։ Ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում, քան հայ։ Թե´ Օսմանյան կայսրությունում, և թե´ դրանից առաջ՝ բյուզանդական շրջանում այս հողերում ենք ապրել ու մեր մշակույթը ստեղծել։ Ըստ իս՝ դա է ամենակարևորը։ Ցավոք, վերջին 10 տարում հայերն իրենց ավելի քիչ ազատ են զգում Թուրքիայում», – ասել է Մահչուփյանը։



Սեմինարի ընթացքում Մահչուփյանն անդրադարձել է մի շարք այլ հարցերի, մասնավորապես, նշել է, որ Թուրքիայում այս պահին շուրջ 2 միլիոն սիրիացի փաստականներ կան, որոնց իր երկիրը փորձում է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել։

Նույն շարքից