ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանն առաջարկել է Հայաստանում ռուսական ռազմական տեխնիկայի արդիականացման կենտրոն ստեղծել: Խոսքը մասնավորապես վերաբերում է T-72 տանկերին: Այս մասին Փախչանյանը խոսել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ, փոխանցում է Լենտան:
«Մենք ցանկանում ենք մեզ մոտ ոչ միայն վերանորոգել ռազմական տեխնիկան, այլ նաև արդիականացնել այն»,-ասել Փախչանյանը՝ հավելելով, որ լավ հեռանկարներ կան նաև լազերային տեխնիկայի, ռադիոֆիզիկայի և կապ ոլորտներում համագործակցության համար:
Մանտուրովն իր հերթին հայտնել է, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել հայկական կողմի առաջարկները: