Հասարակություն 

Համայն Ռուսիո պատրիարքը կատակել է հայերի մասին խոսելիս

Եկեղեցին միշտ աջակցել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների եղբայրական հարաբերություններին: Այս մասին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

«Մեր պատմական կապը, որը մեծ օգուտ է բերել մեր ժողովուրդներին, այսօր էլ ամրացնում է մեզ: Մենք այնքան բարեկամական ժողովուրդներ ենք,  որ ես արդեն  չգիտեմ, թե որտեղ է ավելի շատ հայ ապրում՝ Հայաստանո՞ւմ, թե՝ Ռուսաստանում»,-կատակել է պատրիարքը:

«Հայկական սփյուռքը ռուսական հասարակության օրգանիկ մասնիկն է: Հայերը շատ ակտիվ են, շատերն ունեն լավ դիրք»,-հավելել է Համայն Ռուսիո պատրիարքը:

Իր հերթին Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավերել է պատրիարք Կիրիլի 70 ամյակը՝ նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն նոր ոլորտներ է ընդգրկում:

Նույն շարքից