Քաղաքական 

Էրդողանը Քլինթոնին մեղադրել է Գյուլենի փողերից օգտվելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆաթուլահ Գյուլենը, ով թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է երկրում հուլիսին ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, մասնակցել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ֆինասնավորմանը:

Ինչ վերաբերում է Թրամփին, ապա Էրդողանն ասել է, որ վերջինս ծախսել է իր միջոցներ և կարողացել հաղթել անհամեմատ ավելի փորձառու քաղաքական գործչի:

Էրդողանը նաև նշել է, որ Թրամփի հաղթանակով  ԱՄՆ-ի կյանքում նոր շրջան է սկսվում՝ հավելելով, թե չի հավատում, որ վերջինս ագրեսիվ քաղաքականություն կվարի մահմեդականների նկատմամբ՝ չնայած ավելի վաղ արված հայտարարություններին:

Նույն շարքից