Հասարակություն 

Forbes-ը պարզել է՝ որքան է Պյոտր Պորոշենկոյի կարողությունը

analitik.am

Forbes ամսագրի ուկրաինական մասնաճյուղը հրապարակել է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային ցուցակը, որում նախագահ Պյոտր Պորոշենկոյի կարողությունը գնահատվել է 750 մլն դոլար։ Ամենահարուստ 100 ուկրաինացիների ցուցակում Պորոշենկոն զբաղեցնում է 8-րդ տեղը, գրում է forbes.ru-ն։


 

2014-ին ուկրաինական Forbes-ը Պորոշենկոյի կարողությունը գնահատել էր 1.3 մլրդ դոլար։ Այս տարվա մարտի սկզբին հայտնի է դարձել, որ նախագահը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակից, որը կազմում է ամերիկյան Forbes ամսագիրը։

 


Այդ ցուցակում ընդգրկվում են միայն նրանք, ովքեր ունեն առնվազն 1 մլրդ դոլար կարողություն։ Պորոշենկոյի դուրս մնալն այդ ցուցակից նշանակում է, որ նրա կարողությունը նվազել է, գրում է աղբյուրը։

Նույն շարքից