Հասարակություն 

Սելին Դիոնը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ բեմ է վերադառնում

analitik.am

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ բեմ է վերադառնում:



«Ցանկանում եմ հայտնել, որ իմ ամուսինը՝ Ռենեն, իրեն լավ է զգում, և ես հիմա կարող եմ բեմ վերադառնալ: Եվ ուզում եմ, որ դուք այդ մասին իմանաք առաջինը»,- դիմել է նա իր երկրպագուներին՝ նրանց շնորհակալություն հայտնելով աջակցության համար:



Դիոնը բեմ կվերադառնա օգոստոսի 27-ին: Նրա առաջին համերգը տեղի կունենա Լաս Վեգասում՝ «Սիզարս-Փալասում», իսկ ելույթի տոմսերը կվաճառվեն արդեն մարտի 28-ից:



Պլանավորված է ընդհանուր առմամբ 40 շոու, որոնք կտևեն մինչև 2016թ. հունվարը:



Սելին Դիոնի ամուսնու՝ Ռենե Անժելիլի մոտ 2013թ. հայտնաբերվել էր ուռուցք, և երգչուհին անորոշ ժամանակով հեռացել էր բեմից՝ ժամանակն ընտանիքի հետ անցկացնելու համար:

Նույն շարքից